Beeline-ի նոր արագությունները կարող են նպաստել Հայաստանում IP-հեռուստատեսության հետագա զարգացմանը։ Այս մասին փետրվարի 12-ին ՝«օպտիկան տանը» (FTTB) տեխնոլոգիայով Beeline-ի ինտերնետ կապի ցուցադրությանը, լրագրողներն հայտարարել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Ըստ նրա՝ Beeline-ը Հայաստանում SPB TV գործընկեր ընկերության միջոցով 2014թ. ապրիլից արդեն մատուցում է IPTV ծառայություններ։ «Այժմ մենք ներկայացնում ենք ալիքների երկու փաթեթ։ Նոր տեխնոլոգիան կարող է մեզ օգնել կատարելագործել մեր ծառայությունները եւ աշխատել նոր գործընկերների հետ։ Դրանից IP-հեռուսատատեսության հասանելիությունը կարող է միայն շահել»,- նշել է Պյատախինը։
«Beeline ինտերնետ» օպտիկական կապի նոր ծառայությունը առաջարկում է վայրկյանում 10,35,50 եւ 70 մեգաբիթ արագություններով ինտերնետ՝ ամսական 5-13 հազար դրամ բաժանորդավճարով։ Արագությունը մի քանի անգամ ավել է, քան ներկայիս ADSL-ինտերնետ Beeline ծառայության արագությունը (10 Մբիթ/վայրկյանում)
«ԱրմենԹել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ, «ՎիմպելԿոմ» ԲԲԸ դուստր ընկերություն) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից եւ հարկատուներից մեկն է։





























