Հայաստանը կիսով չափ զրկված է ինտերնետից։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Fibernet-ից, պատճառը Վրաստանում առաջացած տեխնիկական խնդիրներն են։ Տեղական ժամանակով 11։10-ի սահմաններում ինտերնետ-օգտատերերի զգալի մասը, այդ թվում՝ խոշոր ընկերություններ, պետական ծառայություններ, անսպասելի զրկվեցին ինտերնետից։ «Սա խոշոր վթար է, որի հետեւանքով Վրաստանը կորցրել է Հայաստանի հետ թվային կապը։

Թե կոնկրետ ի՞նչ է պատահել, պարզաբանումներ չեն տալիս, թե որքա՞ն դա կտեւի՝ եւս»,- հայտնեց ինտերնետ-պրովայդերի ներկայացուցիչը։ Նշենք, որ նմանօրինակ դեպքեր մեկ անգամ չէ, որ գրանցվում են։ Այսպիսի խնդիրներ Վրաստանի կողմից ծագում են պարբերաբար։