Վաղը երեկոյան ժամերին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայպետհիդրոմետի օդերևութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։

Հանրապետության հարավային շրջաններում, նրա խոսքով, հակառակը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ, վաղը՝ հուլիսի 17-ին, կբարձրանա 1-2 աստիճանով։ Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը մայրաքաղաքում կգրանցվի +31-ից +33 աստիճան տաքություն»,- տեղեկացրեց Հայպետհիդրոմետի ներկայացուցիչը։

Հարցին, թե կվերադառնա՞ արդյոք մի քանի օր առաջ գրանցված բարձր ջերմաստիճանը, Զարուհի Պետրոսյանը ասաց, որ իրենք այդպիսի կանխատեսումներ դեռեւ չունեն եւ այդ մասին վաղ է խոսել։