ԵԱՀԿ անդամ երկրները սատարում են Ղըրղզստանի հարավում ԵԱՀԿ երկրներից 52 ոստիկաններից բաղկացած խմբի տեղակայմանը։ Այս մասին Ղազախստանում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելլեն։

Ղըրղզստանի հարավային շրջաններում անզեն ոստիկանական խմբի տեղակայման պլանը պետք է պաշտոնապես հաստատեն ԵԱՀԿ անդամ երկրները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ղըրղզստանի հարավում հունիսին ազգային հողի վրա ուզբեկների եւ ղըրղզների միջեւ զինված բախումներ էին գրանցվել։ Ոչ պաշտոնական տվյալներով, զոհերի քանակը կարող է հասնել 2000-ի։