Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 17-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Անվտանգության խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին:

Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ: