Ամերիկյան կազմակերպությունը ներկայացրել է App Store-ում հավելված ներբեռնելու հնարավոր առավելագույն ծավալի փոփոխությունը, որը այժմ կազմում է 4 գիգաբայթ, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը: Նախկինում ծրագրերի առավելագույն ծավալը պետք է կազմեր 2 գիգաբայթ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Itunes Connect-ի միջոցով ներկայացվող ծրագրերի ծավալի սահմանը 2 գիգաբայթից մեծացվել է մինչեւ 4 գիգաբայթ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել նոր տվյալների մուտքագրումը, ինչը թույլ կտա «օգտատերին ավելի ամբողջական զգացողություններ ապրել», հաղորդում է Gazeta-ն:





























