Հայոց համազգային շարժում կուսակցության 16-րդ համագումարում այս պահին ընթանում է վարչության անդամների առաջադրումների գործընթացը: Ինչպես կառավարության նիստերի դահլիճից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, որպես վարչության անդամ առաջադրվել է վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ով շաբաթներ առաջ էր հրաժարական տվել կուսակցության նախագահի պաշտոնից:
Առաջադրվել են նաեւ խորհրդարանի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, Երջանիկ Աբգարյանը, Արամ Մանուկյանը, ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը:
Ի դեպ, համագումարը քննարկելու է նաեւ կանոնադրական փոփոխությունների հարցը, որով նախատեսվում է վարչության ներկայիս 25 հոգանոց կազմը հասցնել 31-ի:




























