Ռուսաստանը սատարում է Ղազախստանի՝ ԵԱՀԿ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությունը, իսկ դրա ժամկետների եւ անցկացման վայրի մասին համաձայնություն ձեռք կբերվի մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով, Ղազախստանն ի սկզբանե առաջարկում էր գագաթնաժողովն անցկացնել Աստանայում, եւ Ռուսատանը աջակցություն էր հայտնել այդ գաղափարին։




























