Երեւանում հուլիսի 19-ին կմեկնարկեն Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ  եւ Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Գունար Վիգանդի համատեղ մամուլի ասուլիսը: