Գիտնականները կրկին կշռել են Չելյաբինսկի երկնաքարը եւ պարզել, որ անցած կշռման արդյունքների համեմատ երկնաքարի քաշը նվազել է գրեթե 2 կգ-ով: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Չելյաբինսկի գավառագիտական թանգարանի բնության սեկտորի ղեկավար Էդուարդ Շայգոռոդսկին:

«Եթե ամբողջովին ճշգրիտ լինենք, ապա քաշը կազմում էր 503,333 կգ՝ ստորակետից հետո 20 երեքներով: Վերջին անգամ երկնաքարը կշռվել է գերհստակ էլեկտրոնային կշեռքներով, որոնց բեռնաթողունակությունը կազմում է 10 տոննա»,-նշել է Շայգոռոդսկին՝ հավելելով, որ այն կշռել են 3 անգամ: Նա նաեւ հաղորդել է, որ հաջորդ կշռումը տեղի կունենա 2 տարի անց:

Նախորդ կշռումը ցույց էր տվել, որ երկնաքարը կշռում է 505 կգ, իսկ Ուրալի դաշնային համալսարանի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Գրոխովսկին նշել է, որ երկնաքարի քաշը կարող է ինչպես նվազել՝ խոնավության նվազեցման արդյունքում, այնպես էլ ավելանալ՝ նրա օքսիդացման արդյունքում:

«Չելյաբինսկ» ասուպը երկնաքարի մի մաս է, որը Երկրի մթնոլորտ էր մտել 2013թ. փետրվարի 15-ին, որը սակայն պայթել էր՝ վերածվելով բազմաթիվ փոքրիկ մասնիկների: