Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ալմաթայում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հետ։
Թուրքական Stargundem-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Նազարբաեւը Թուրքիայից օգնություն է խնդրել Ղըրղզստանի համար՝ նշելով, որ Ղազախստանը եւ Ռուսաստանը արդեն 10 մլն դոլարի օգնություն են տրամադրել։ Ղազախստանի ղեկավարը Ղըրղզստանին օգնության տրամադրելու խնդրում հիշեցրել է Թուրքիայի նախագահի խոստումը։




























