Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական նամակին, որը ուղղարկվել էր անցյալ տարվա հոկտեմբերին:
Հոկտեմբերյան հաղորդագրության մեջ խոսվում էր 2 հարցի վերաբերյալ՝ ծայրահեղ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին աջակցելու եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մասին: Խոմեյնիի նամակը ուղղարկվել էր մի քանի շաբաթ առաջ: Այն «հարգալից» էր, սակայն «խուսափողական», գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Wall Street Journal-ին, որը այս տեղեկությունները ստացել է իրանական դիվանագիտական շրջանակներում առկա աղբյուրից:
Տեղեկություններ այն մասին, թե Խոմեյնին ինչ է պատասխանել Օբամային, չկան: Իսկ Սպիտակ տանը հրաժարվել են հաստատել Իրանի գերագույն ղեկավարից նամակ ստանալու փաստը:
Վաշինգթոնը Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 1980 թվականին՝ իսլամական հեղափոխությունից 1 տարի անց:





























