Փետրվարի 15-ին՝ ժամը 13.30-ին, առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով դեպի Կասկադ համալիր կընթանա Բուն Բարեկենդանի դիմակներով շքերթը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի տարածած հաղորդագրությունում նշվում է. «Շքերթին կմասնակցեն թեմի երիտասարդները, բուհերի ուսանողներ, Երեւանի վարչական շրջաններից պարի եւ դհոլահարների խմբեր, ազգագրական երգուպարի խմբեր՝ «Մարաթուկ», «Վան», «Կարին», «Նուբար», «Վերադարձ», «Ակունք», «Ազգային տոների վերածնունդ» ՀԿ, Հայորդաց տան համախմբեր, հեքիաթի հերոսներ, ծաղրածուներ եւ այլք:
Կասկադ համալիրում օրը հագեցած կլինի ազգային երգ ու պարով, ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ու քանադկների ցուցահանդեսով, թատերական ներկայացումներով, խաղերով, մրցույթներով ու մրցանակներով:
Թեմի երիտասարդները շքերթի ընթացքում ու Կասկադ համալիրում կհյուրասիրեն բարեկենդանյան ավանդական ուտեստներ:
Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբությունը թեմի երիտասարդներն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ արդեն երկրորդ տարին է կազմակերպում են մեծ շուքով ու մարդաշատ տոնախմբությամբ:
Միասի՛ն վերականգնենք մեր ազգային տոները»:





























