«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Ամառային SMS» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել 30 ներցանցային SMS հաղորդագրություններ 0 դրամ սակագնով, իսկ միացման արժեքը 15 դրամ է:
««ԱրմենՏել» ընկերությունը հաճելի անակնկալ է պարգեւում իր բաժանորդներին «Ամառային SMS» ծառայության տեսքով: Սիմվոլիկ գումարով մեր բաժանորդները կստանան 30 SMS-ից բաղկացած փաթեթ եւ կարող են կարճ հաղորդագրությունների միջոցով կիսել իրենց տպավորությունները եւ տրամադրությունը հարազատների եւ մտերիմների հետ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ամառային SMS» ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչեւ 2010թ. օգոստոսի 16-ը, զանգահարելով 067430 հեռախոսահամարին կամ ուղարկելով «30» տեքստով SMS հաղորդագրություն 0674 հեռախոսահամարին: Ակտիվացնելուց հետո ծառայությունը տրամադրվում է 30 օր ժամանակահատվածով: Սկսած 31-րդ ներցանցային SMS հաղորդագրությունից կամ ծառայության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը լրանալուց հետո SMS հաղորդագրության արժեքը տարիֆիկացվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի:




























