Գիտնականները գտել են արեւային լույսից հեղուկ էներգակիր՝ իսոպրոպիլային սպիրտ, ստանալու տարբերակը: Նոր հայտնագործությունը կարեւոր էր, որովհետեւ հասկանալի էր, որ ինքնաթիռները, մեքենաները եւ այլ տրանսպորտային միջոցները հնարավոր չի միացնել վարդակին: Իսկ մարդկությունը վառելիքի այլ տեսակների կարիք ունի, որովհետեւ բնական պաշարները անսպառ չեն:

Հարվարդի համալսարանի գիտնականները ստեղծել են եւ կփորձարկեն արեւային էներգիայից ստացվող հեղուկ վառելիքի կենսասինթեզի տեխնիկան, հաղորդում է Informing-ը:

Նոր հեղուկի ստեղծման սկզբունքը պարզ է՝ հատուկ ստեղծված բջջում արեւային լույսերի ազդեցության ներքո ջուրը թթվածինը բաժանում է ջրածինների, ինչից հետո հատուկ բակտերիաների միջոցով ջրածինները միացվում են ածխաթթու գազի հետ:

Նման ձեւով բույսերը էներգիա են ստանում գոյատեւման համար, ինչի համար գիտնականները այս տարբերակը անվանել են «արհեստական տերեւ»:

Ներկայումս «արհեստական տերեւ»-ի արդյունավետությունը հավասար է բնական բիոսինթեզի արդյունավետությանը՝ 1% արեւային էներգիան վերածվում է անհրաժեշտ կենսազանգվածի: