Թուրքիայի հարավարեւելյան  Սիիրտի նահանգի Փերվարի շրջանում քուրդ զինյալները հուլիսի 16-ի երեկոյան հարձակում են իրականացրել ժանդարմերիայի հրամանատարության եւ ոստիկանության վարչության դեմ։

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ՝ քուրդ զինյալների հարձակումից հետո շրջանում թուրքական զինված ուժերը  լայնածավալ գործողություններ են իրականացրել։ Քուրդ զինյալների հետ բախման ընթացքում վիրավորվել է 4 ոստիկան եւ 5 զինվորական։