Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության հաղթող դարձավ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի թիմը (ֆոտոռեպորտաժ):

Փետրվարի 14-ին կայացած եզրափակիչ խաղում Մալաթիա-Սեբաստիայի թիմը 4:0 հաշվով հաղթեց Արմավիրի մարզը ներկայացնող թիմին: Հաղթողներին պարգեւատրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկա էր հանդիպմանը:

Խաղին ներկա էին նաեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Խաղին առաջ Տարոն Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը ցանկանում է՝ հաղթող դառնա Մալաթիա-Սեբաստիայի թիմը:

«Որպես Երեւանի քաղաքապետ՝ ուզում եմ մեր վարչական շրջանի թիմը հաղթի, իսկ որպես ՀՀԿ-ական՝ երկրպագելու եմ երկու թիմերին էլ»,- ասաց քաղաքապետը:

Նշենք, որ Ազգային ժողովում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ներկայացնող Սամվել Ալեքսանյանը խաղից հետո ցնծում էր:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am