Ճապոնական Սեսեբո քաղաքի Huis Ten Bosch թեմատիկ զբոսայգու տարածքում բացվել է հյուրանոց, որտեղ սպասարկումն իրականացնում են ռոբոտները: Հյուրանոցը ստացել է Henn-na Hotel անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «Տարօրինակ հյուրանոց»: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:
Նոր հյուրանոցում որպես ադմինիստրատոր կաշխատեն երեք ռոբոտներ: Նրանք մարդու հետ գրեթե իդեալական նմանություն ունեն:
Նրանք կարող են զրուցել մի քանի լեզվով եւ ձեւակերպել նոր ժամանած հաճախորդների փաստաթղթերը: Եւս մի քանի ռոբոտ հյուրանոցում կկատարեն սպասավորների պարտականությունները: Ինչպես գրում է CNN-ը, Huis Ten Bosch-ի ղեկավարությունը հույս ունի, որ հյուրանոցի ղեկավարության 90 տոկոսը արդյունքում կազմված կլինի ռոբոտներից:
Հուլիսի կեսին պլանավորվում է բացել 72 համարից բաղկացած հյուրանոցների առաջին շարքը:
Եւս մի քանի սենյակ կբացվի հաջորդ տարի:





























