Ռուսաստանը ձգտում է Nabucco գազատարի նախագիծը հարցականի տակ դնել, որ Եվրոպայում ագզի միակն ու մրցակիցներ չունեցող արտադրողն ու վաճառողը լինի: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը:
«Ռուսաստանի դիրքորոշումն ինձ հասկանալի է: Ես այն սիտարկում եմ մարզական տեսանկյունից»,- նկատել է նա:
Նրա խոսքով, Ռուսաստանի հետաքրքրությունները որոշ ոլորտներում համընկնում են ԵՄ շահերի հետ, որոշներում՝ ոչ, իսկ Nabucco-ի հարցում չեն համընկնում:
Nabucco-ն միտված է գազը Կասպիական տարածաշրջանից եւ Մերձավոր Արեւելքից դեպի ԵՄ երկրներ հասցնելուն: 7,9 միլիարդ եվրո արժեքով գազատարի շինարարության սկիզբը նախանշված է 2011թ., գազի առաջին առաքումներն ակնկալվում են 2014թ.:




























