ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շրջագայության է մեկնում Ասիայի երկրներով: Նրա այցի կոնկրետ ժամկետների մասին չեն նշվում անվտանգության նկատառումներով, սակայն հայտնի է, որ հուլիսի 20-ին Քաբուլում նա կմասնակցի Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի:

Քլինթոնի այցն Աֆղանստան սկսվում է ԱՄՆ-ում աճող անհանգստության ֆոնին՝  Աֆղանստանում մարտական գործողությունների եւ այդ երկրում Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ակնկալվում է, որ պետքարտուղարը կայցելի Պակիստան, նաեւ Հարավային Կորե, որտեղ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ միասին կքննարկի իրավիճակը Կորեական թերակղզում հարավկորեական ռազմանավի կործանումից հետո: Նախատեսված է այց նաեւ Վիետնամ: