Իրանի իշխանությունները Արեւմուտքին մեղադրում են հուլիսի 16-ին Զահեդան քաղաքում տեղի ունեցած պայթյունին մասնակից լինելու մեջ, որի արդյունքում 27 մարդ էր զոհվել։
Թեհրանի կարծիքով, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան սատարում են «Ջունդալլահ» սուննիական խմբավորման գործունեությանը, որն էլ ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը։
Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտարարել է, որ իրանական ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է երկու պայթյունների մեջ կասկածվող 40 մարդու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Զահեդան քաղաքի մզկիթի դիմաց իրականացված ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել սուննիների «Ջունդալլահ» («Ալլահի մարտիկներ») խմբավորումը, որը, իրանական աղբյուրների տեղեկություններով, սերտ կապերի մեջ է «Ալ Քաիդայի» հետ։



























