Google ընկերության հիմնադիրներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը հայտարարել են, որ երկու տարվա ընթացքում կարող են 4.4 մլրդ դոլարի բաժնետոմս վաճառել: Այս մասին գրում է Financial Times-ը:

Պարբերականի տվյալներով, այդ բաժնետոմսերի վաճառքի դեպքում հիմնադիրներին կմնա շուրջ կեսը այն բաժնետոմսերի, որ ունեցել են 2004 թվականին:

Ըստ Gazeta-ի, ակցիաների վաճառքից հետո Փեյջն ու Բրինը կվերահսկեն ձայների 52%-ը: