Հայաստանում2010 թ. 6 ամիսների ընթացքում արձանագրվել է վրաերթի 331 դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթների հետեւանքով 52 մարդ զոհվել է, իսկ 310-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Համեմատության համար նշենք, որ 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 299 դեպք, որոնց հետեւանքով 49 մարդ զոհվել է, 276-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: