Ամերիկյան Յուտա նահանգի լեռնադահուկային հանգստավայրում արձակուրդն անցկացնող մարզիկը լեռնային ճանապարհին արտասովոր «հանդիսատես» է նկատել. լեռնային առյուծը հետեւել է սահող դահուկորդներին: Բարեբախտաբար, տղամարդուն հաջողվել է թաքնվել գիշատչից եւ նկարահանել նրան: Այս մասին գրում է Mirror-ը:

Կադրերում երեւում է, թե ինչպես է դահուկորդը սահում ձյունաճերմակ լանջով եւ հանկարծ նկատում ճանապարհի եզրին պառկած լեռնային առյուծին: Համացանցում հրապարակվելուց հետո մի քանի օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 76.5 հազար մարդ է դիտել:

Որոշները, սակայն պնդում են, որ առյուծը, որը հրաշքով չի հարձակվել մարզիկի վրա, կա՛մ իրական չէ, կա՛մ ձեռնասուն է: Շատերն էլ նշել են, որ այդ վայրերում առյուծներ չկան: