ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հաջողություն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաեւը:
«Տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո դա արդեն հաջողություն է, եւ մենք ուրախ ենք, որ հանդիպումը կայացել է»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:




























