Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել՝ ի նշան ոստիկանության կողմից զինված հանցագործի սպանության դեմ բողոքի։ Հուլիսի 17-ի երեկոյան Գրենոբլի փողոցներ են դուրս եկել դեմքերը ծածկած մարդիկ։ Նրանք ջարդել եւ հրդեհել են տրամվայներից մեկը, իսկ հետո մայթեզրին կանգնած մի քանի ավտոմեքենաներ։
Նախօրեին՝ հուլիսի 16-ին, 27-ամյա կրկնհանցագործը թալանել էր Գրենոբլից հարավ գտնվող հանգստավայրերից մեկի խաղատունը, հետո փորձել թաքնվել։ Փոխհրաձգության ժամանակ նա սպանվել էր, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։




























