Աֆղանստանում ֆուգաս տեսակի ականների հերթական պայթյունի հետեւանքով ՆԱՏՕ-ի չորս զինվորականներ զոհվել են:

Ամերիկացի զինվորականներից մեկը սպանվել է երկրի արեւելյան մասում, ում ավտոմեքենան պայթել է «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից տեղադրված պայթուցիկ սարքի գործարկման հետեւանքով: Մեկ այլ զինվորական, որի ազգային պատկանելությունն անհայտ է, Աֆղանստանի հարավում տեղի ունեցած նմանատիպ միջադեպի զոհ է դարձել:

Եւս երկու զինվորական, որոնցից մեկը ամերիկացի է, թալիբների կողմից նախօրեին երկրի հարավային մասում կազմակերպված ահաբեկչության զոհ են դարձել: Ներառյալ վերջին զոհերը՝ Աֆղանստանում հուլիս ամսվա ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասնում է 39-ի: ՆԱՏՕ-ի բոլոր զորամիավորումներն այդ երկրում ընթացիկ տարում 52 զինվոր եւ սպա են կորցրել: Պատերազմի 9 տարվա կտրվածքով ամենաարյունալի ամիսը կոալիցիոն ուժերի համար եղել է հունիսը: Այդ ամսին արձանագրվել է 103 զոհ: