ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «Տոռռեալ» ներդրումային ընկերության նախագահ Խուան Աբելլոյի գլխավորած ձեռնարկատերերի պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են կառավարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը կարևորել է նման ներկայացուցչական գործարար պատվիրակության այցելությունը Հայաստանի Հանրապետություն, ինչը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը։

Վարչապետը հյուրերին ծանոթացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, ինչպես նաև ներդրումային հնարավորություններին։ Զրուցակիցներն անդրադարձել են դեղագործության, քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, բանկային համակարգի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։