ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ երեկ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակելու մասին դիմում էին ներկայացրել Արագած Ախոյանն ու Կարո Կարապետյանը:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Ըստ որում՝ զղջալու համար պատգամավորը 15 օր ունի, եթե այդ ընթացքւոմ հետ վերցնի դիմումը, ԱԺ նախագահը առաջիկա նիստում կհայտնի այդ մասին, իսկ եթե չվերցնի, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում ԿԸՀ:





























