Հուլիսի 17-ին Ալմաթիում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ քննարկել է մի շարք  երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային, ինչպես նաեւ Հայաստան–Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Երեւան կայցելի հաջորդ տարվա սկզբին: