Օդեսայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները փետրվարի 16-ին ազգությամբ վրացի «օրենքով գող» են ձերբակալել: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությանը: Նրա հետ միասին, իրավապահները ձերբակալել են եւս 5 մարդու, որոնցից չորսն ուկրաինացիներ են, Օդեսայի բնակիչներ:
2013 թվականին «Կուրշի» մականվամբ 42-ամյա Գոչա Ջինչարաձեի արդեն արտաքսել էին Ուկրաինայից՝ հինգ տարի ժամկետով արգելելով նրա մուտքը երկիր: Սակայն, փոխելով ազգանունը, նա կրկին վերադարձել է եւ փորձել կապ հաստատել տեղի քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, սակայն 2014 թվականի սեպտեմբերին Օդեսայում կրկին ձերբակալվել եւ արտաքսվել է:
Այս անգամ նրա հետ միասին ձերբակալվել է նաեւ ծնունդով Վրաստանից «Սեդոյ» մականվամբ մեկ այլ հանցագործի: Ներկայում իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ Ուկրաինայի տարածքից «Կուրշիին» արագորեն արտաքսելու համար:











