Apple ընկերությունը կարող է այս տարի միանգամից երկու սմարթֆոն թողարկել. iPhone 6s եւ iPhone 7: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ITProPortal կայքին:

Տեղեկություններից մեկի համաձայն, iPhone 6s-ը ժամանակակից iPhone 6-ի ավելի պարզեցված տարբերակն է լինելու, եւ թողարկվելու է Apple Watch խելացի ժամացույցներին զուգահե: Մեկ այլ տեղեկության համաձայն էլ, երկու սմարթֆոններն էլ՝ iPhone 6s-ն ու iPhone 7-ը, ներկայացվելու են ընկերության համար ավանդական դարձած սեպտեմբերին:

Նշված է նաեւ աշնանային անոնսի ենթադրյալ ամսաթիվը. ինչպես եւ անցյալ տարիներին՝ սեպտեմբերին 8-ին, ամսվա երկրորդ երեքշաբթի: