ԱՄՆ-ն մեղմացրել է Սուդան արտահանվող հեռահաղորդակցման միջոցների վրա դրված պատժամիջոցները, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Մասնավորապես, ամերիկացիները այժմ կարող են համակարգիչներ, բջջային հեռախոսներ, թվային տեսախցիկներ եւ ռադիոընդունիչներ արտահանել Սուդան «խոսքի ազատությունը զարգացնելու եւ սուդանցիների համար հեռահաղորդակցման միջոցները հասանելի դարձնելու նպատակով»,- հայտարարել է Սուդանի եւ Հարավային Սուդանի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Դոնալդ Բութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների մեջ փոփոխություններ կկատարվեն չորեքշաբթի։
Ավելի վաղ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ Սուդանի կառավարության դեմ պատժամիջոցներ էին ընդունել՝ մեղադրելով վերջինիս մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Միջազգային քրեական դատարանը երկրի նախագահ Օմար ալ Բաշիրի հանդեպ հետախուզություն էր հայտարարել։





























