Թուրքիայի խորհրդարանում խոշոր ծեծկռտուտք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորների միջեւ։

Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներքին անվտանգության մասին օրինագծի փակ քննարկման ժամանակ քրդական կուսակցության կին անդամները փորձել են ի նշան բողոքի չհեռանալ ամբիոնից, որի ժամանակ իշխող կուսակցության անդամները հարձակվել են քուրդ պատգամավորների վրա։ Այդ ընթացքում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներից մեկը հեռախոսով սկսել է նկարահանել եւ ինքը եւս ենթարկվել է հարձակման իշխող կուսակցության պատգամավորների կողմից։

Ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել 5 պատգամավոր, որոնցից 3-ը հիվանդանոց են տեղափոխվել։