Ամերիկյան Apple ընկերությունը պատենտավորել է iPhone եւ iPod-ի համար նախատեսված «ակնոցը»։ Այս մասին գրում է The Financial Times-ը։ Ինչպես պարզաբանում է պարբերականը, խոսքը հատուկ սարքավորման մասին է, որը թույլ է տալիս սարքը ֆիքսել աչքերի դիմաց եւ օգտագործել այն իբրեւ դիսփլեյ։

Սրանով Apple-ը  նոր շունչ է հաղորդել վիրտուալ իրականության շուկա դուրս գալու մասին շրջանառվող լուրերին։ Նշենք, որ այդ շուկայում արդեն գործում են Oculus Rift-ը, Samsung –ի Gear VR-ը եւ  Google –ի Cardboard-ը, գրում է Gazeta-ն։

Պարբերականը նշում է, որ անցյալ տարվա նոյեմբերին եւ այս տարվա փետրվարին Apple-ի կայքում հայտարարություն էր տեղադրվել վիրտուալ իրականության հավելվածների նախագծման փորձ ունեցող մասնագետի թափուր հաստիքի մասին։ Ընկերությունը, սակայն, ոչ մի կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը։