Հնդկաստանի արեւելքում գնացքի վթարի պատճառով, վերջին տվյալներով, 49 մարդ է զոհվել։

Հուլիսի 19-ի առավոտյան ուղեւորատար գնացքը մխրճվել է կայարանում կանգնած մեկ այլ գնացքի մեջ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Կալկաթայից ոչ հեռու, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Պատահարի պատճառները դեռեւս չեն պարզվել, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։