ԱՊՀ 8 երկրների միջեւ (այդ թվում՝ Հայաստանի) առեւտրի ոլորտում ներմուծման մաքսերի վերացման պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Այս շաբաթ Ռուսաստանը խորհրդակցություններ կսկսի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրների հետ՝ կապված Մաքսային խորհրդի ստեղծումից հետո իր դիրքորոշման փոփոխության հետ։ Այս մասին հայտնել է տնտեսության զարգացման նախարարության առեւտրային բանակցությունների դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մեդվեդկովը։
Մաքսերի վերացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ինչպես նաեւ Հայաստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի միջեւ։
Մեդվեդկովի խոսքով, ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցություններին դեռեւս չի մասնակցում Թուրքմենստանը։ Չի քննարկվել նաեւ այն հարցը, թե ի՞նչ հարկեր կլինեն Ուզբեկստանի եւ Ադրբեջանի հետ առեւտրում։ Ավելի վաղ, փոխվարչապետ Իգոր Շուվալովը ասել էր, որ ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագիրը կարող է ստրագրվել մինչեւ այս տարվա վերջ։




























