Իրանի խորհրդարանը աջակցում է երկրի միջուկային ծրագրի զարգացմանը։
Օրինագիծը պատգամավորների կողմից հավանության է արժանացրել հուլիսի 18-ին։ Քվերարկությունը տեղի է ունեցել 181 կողմ, 3 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Փաստաթուղթը Իրանի կառավարությանը հնարավորություն է տալիս պատասխան միջոցներ ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք կհրաժարվեն վառելիք տրամադրել իրանական ինքնաթիռների համար։ Օրինագծում ընդգծվում է, որ Իրանը բացառապես «միջուկային խաղաղ տեխնոլոգիաներ» կիրառելու ծրագրեր ունի:




























