Ֆիդել Կաստրոն հրատարակել է իր «Մտորումներ» հոդվածաշարի հերթական հոդվածը, որում գրել է, թե Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմն անխուսափելի է։

«Իրանին հաջողվեց արտադրել մինչեւ 20 տոկոս հարստացված 20 կգ-անոց ուրան, որը բավական է, որպեսզի միջուկային զենք ստեղծվի»,-գրել է Կաստրոն։ Ըստ Ֆիդելի՝ դա «ավելի է խենթացնում այն մարդկանց, ովքեր վաղուց որոշում էին ընդունել հարձակվել Իրանի վրա»։

Նրա խոսքով,  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «չէր կարող փոխել այդ որոշումը», բացի այդ, նա ցույց էլ չի տվել, որ նման մտադրություն ունի։