Ինչպես երեւում է, վիրտուալ իրականությունը դարձել է Facebook-ի զարգացման հիմնական ուղղություններից մեկը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը Oculus-ը գնելու համար 2 մլրդ դոլար էր ծախսել: Հիմա էլ Ցուկերբերգի կորպորացիան պատրաստվում է այդ ոլորտում հավելվածների խոշոր մշակող դառնալ:
Ինչպես նշել է Facebook-ի արտադրանքների գծով ղեկավար Քրիս Քոքսը, ընկերությունում արդեն աշխատում են սեփական հավելվածների ստեղծման ուղղությամբ, որոնք հարմարեցված են վիրտուալ իրականության մեջ օգտագործելու համար, հաղորդում է Vesti-ն:
«Մենք հասկանում ենք, որ նայում ենք ապագային եւ դա հրաշալի է»,-ասել է Քոքսը: Նա հավելել է, որ մարդիկ, անկասկած, կցանկանան իրենց կյանքի մասին մանրամասներ հայտնել վիրտուալ իրականությունում: «Facebook-ի VR ծառայությունները կյանքի սովորական մասը կդառնան: Դա կանեք դուք, կանի Բեյոնսեն»,-ամփոփել է նա:





























