Ցնցուղ ընդունելու ժամանակ մարդիկ պետք է ուշադիր լինեն ջրցիրին, քանի որ նրանց 30%-ում վտանգավոր բակտերիաներ են ապրում։
Ամերիկացի հետազոտողները պնդում են, որ այն շնչուղիների հիվանդություններ է առաջացնում ոչ միայն թույլ իմունիտետ ունեցող մարդկանց, այլեւ համեմատաբար առողջ մարդկանց մոտ։
Հղի կանանց, ծերերին եւ թույլերին գիտնականները խորհուրդ են տալիս հրաժարվել ցնցուղ ընդունելուց, փոխարենը լոգանք ընդունել։




























