Ռեփեր Աֆրոմենին Միսիսիպիի Բիլոքսի քաղաքում կայացած սեփական համերգի ժամանակ ձերբակալել են, երբ նա կիթառով հարվածել է իր երկրպագուհիներից մեկին: Այս մասին գրում է Billboard-ը՝ վկայակոչելով TMZ-ին:

Երաժշտի ելույթի ժամանակ երկրպագուհին բեմ է բարձրացել եւ մոտեցել նրան: Աֆրոմենն այդ պահին կիթառ է նվագել եւ շրջվելով՝ գործիքով հարվածել է կնոջ գլխին: Դրանից հետո նա հանգիստ շարունակել է ելույթը:

Կինը լաց լինելով եւ արյունաթաթախ ընկել է բեմից: Անվտանգության աշխատակիցները հետնաբեմում տուժածին օգնություն են ցուցաբերել, իսկ դեպքի վայր ժամանակ ոստիկանությունը ռեփերին ձեռնաշղթաներ է հագցրել եւ տարել բեմից: