Հուլիսի 18-ին ժամը 19.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում` «Արարատ» կոնյակի գործարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես S-320» մակնիշի 06 ՏՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենան հարվածել է աջակողմյան հատվածում կայանված թիվ 75 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի 17-26 Տ պետհամարանիշի միկրոավտոբուսին:
Պատահարի հետեւանքով երթուղային տաքսու ուղեւորներ` 1964 թ. ծնված Ռոբերտ Գաբրիելյանը եւ 1938 թ. ծնված Էմիլ Ավդոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1989 թ. ծնված Գայանե Պողոսյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն: Է. Ավդոյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Բժիշկների կողմից Ռ. Գաբրիելյանի վիճակը գնահատվել է բավարար:




























