Google-ում հայտնել են YouTube վիդեո-ծառայության վճարովի բաժանորդագրություն ներդնելու մասին: Ընկերությունը ծրագրում է վճարովի բաժանորդագրության մոդելը ներդնել արդեն առաջիկա մի քանի ամիսներին:

«Մի շարք օգտատերեր ցանկանում են ավելի շատ հնարավորություններ ունենալ, ինչի համար նրանք պատրաստ են վճարել: Ենթադրում եմ, որ վճարովի բաժանորդագրության ներդրումը ոչինչ չի փոխի հոսթինգի սովորական օգտատերերի համար»,- ասել է YouTube-ի բիզնես-գործողությունների գծով տնօրեն Ռոբերտ Քինքլը:

Ըստ Infroming-ի, հաղորդվում է, որ ներկայում ծրագիրը թեստավորման փուլում է:

Հիշեցնենք, որ Google Inc.-ն աշխարհի ամենատարածված որոնողական համակարգն է: Google-ը զբաղեցնում է որոնողական հարցումների համաշխարհային շուկայի ավելի քան 80%-ը: Ընկերության հիմնական եկամուտն առցանց-գովազդն է, որը կապված է որոնման արդյունքներին: