Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար ամերիկացի գեներալ Պետրեուսը (Petraeus), ով հայտնի է 2003-ին Հյուսիսիային Իրաքում մի խումբ թուրք զինվորականների գլխին պարկ քաշելով,  մասնակցել է Աֆղանստանի մայրաքաղաքում թուրք սպաների կողմից զինվորական պատրաստություն ստացած 400 աֆղանստանցի սպաների երդման արարողությանը։

Թուրքիայում որպես «պարկային գեներալ» հայտնի Պետրեուսը  աֆղան սպաների երդման արարողության  ժամանակ իր ելույթն սկսել է թուրքերեն՝ «Բարեւ, ինչպե՞ս եք» արտահայտությամբ։

Աֆղանստանում թուրք զինվորականների ծառայությանը կարեւորություն տվող ամերիկացի գեներալը  գովասանքի խոսքեր է հնչեցրել, սակայն կրկին անպատասխան է թողել թուրք զինվորականների գլխին պարկ քաշելու հետ կապված հարցը։