Հուլիսի 18-ի երեկոյան Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա մեկ զոհ եւ 2 վիրավոր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 1957 թ. ծնված Հրաչ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` 1957 թ. ծնված Համլետ եւ 1982 թ. ծնված Արման Մարկոսյանները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է ծանր: Դեպքի մասին տեղյակ են պահվել Արարատի «1-02» եւ «1-03» ծառայություններին: