Apple ընկերությունը պատրաստվում է 2020 թվականին սեփական էլեկտրոմոբիլները թողարկել, հաղորդում է Bloomberg-ը: Այսպիսով, սմարթֆոնների արտադրության մեջ համաշխարհային առաջնորդը կարող մրցակցել շուկայի ներկա տերերի՝ Tesla Motors-ի եւ General Motors-ի հետ:

Apple-ում չեն մեկնաբանում պարբերականի ներկայացրած տեղեկատվությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընկերությունը ավտոտեխնոլոգիաների ոլորտի փորձագետների է վարձել՝ գաղտնի լաբորատորիաներում փորձարկումներ անցկացնելու նպատակով, հաղորդում է Gazeta-ն: