Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հուլիսի 18-ին այցելել է Նիկարագուարա։

Այցը անցակցվում է նախօրոք հաստատված ծրագրով։   Օդանավակայանում Բաղապշը զրույց է ունեցել Նիկարագուայի արտգործնախարարի հետ։

«Վզգլյադ» պարբերականի հաղորդմամբ, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հուլիսի 18-ի երեկոյան  թռել է  Ֆինլանդիայից, որտեղ նախագահի ինքնաթիռը ստիպված էր միջանկյալ վայրէջք  կատարել Լատինական Ամերիկա մեկնելուց առաջ։ Նա եւս ուղեւորվում էր Նիկարագուարա։

Երկու նախագահներն էլ, բացի Նիկարագուայից, նախատեսում են այցելել նաեւ Վենեսուելա։ Այս երկու պետությունները Ռուսաստանի եւ Նաուրուի հետ միասին ճանաչել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։