Չինական Lenovo ընկերությունը հրաժարվում է տեղադրել կիբերանվտանգության ոլորտի մասնագետների կողմից վնասակար ճանաչված Superfish գովազդային ծրագիրը, որը համակարգիչները խոցելի է դարձնում ցանցահենների հարձակումների համար։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
Superfish-ը տեղադրվել էր 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբերին հայտնված նոթբուքների վրա ավտոմատ գովազդ ցուցադրելու համար, բայց ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ չէր գողանում օգտատերերի անձնական տվյալները համակարգիչներից։ Այսուհանդերձ, դեպքը բացասական ազդեցություն է թողել արտադրողի հեղինակության վրա, գրում է Gazeta-ն։





























