Ադրբեջանցի «գիտնական» Էքրեմ Հասանովը որոշել է տարբերվել եւ հայտարարել է, որ Երկիր մոլորակը չի պտտվում իր առանցքի շուրջը:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ադրբեջանի ազգային ակադեմիայի աշխատակիցն իր «բացահայտումը» ներկայացրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում: Հասանովի կարծիքով՝ Երկիրը չի կարող պտտվել իր առանցքի շուրջը եւ որպես ասվածի «ապացույց» բերել է այն փաստը, որ այնպիսի հյուսիսային երկրներում, որոնցից է Նորվեգիան, արեւը ամիսներով մայր չի մտնում:
«Ստացվում է, որ այդ երկրներում երկիրը 6 ամիս չի՞ պտտվում իր առանցքի շուրջը»,-հարց է տալիս երիտասարդ «գիտնականը», որի դոկտորական թեզ պաշտպանելու աշխատանքն արդեն հաստատել է Գիտությունների ակադեմիայի նախագահությունը:





























